Կուրիլյան կղզիների մոտ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների մոտ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները հինգշաբթի օրը Խաղաղ օվկիանոսում Կուրիլյան կղզիների մոտ (Սախալինի շրջան) գրանցել են 3,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիների միջին խմբի մոտ՝ 5 կմ խորության վրա»,- հայտնել են մասնաճյուղից։

Ցնցումների զգացման մասին տեղեկությունը ճշտվում է։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում