Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը եզդիական համայնքին

Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը եզդիական համայնքին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՝ եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով և վստահությամբ:

Մաղթում եմ լիություն, խաղաղություն և բարօրություն: Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով և խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով:

Գարնանային տարեսկզբի և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան առթիվ նվիրական երազանքների իրականացում, հաջողակ տարի և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում եզդիական համայնքին»,- նշված է Սիմոնյանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում