Լևանտեից՝ Պարի Նիժնի Նովգորոդ․ Էդգար Սևիկյան

Լևանտեից՝ Պարի Նիժնի Նովգորոդ․ Էդգար Սևիկյան

Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտում», «Պարի ՆՆ»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո հարցազրույց է տվել ակումբի կայքին։

-Էդգար, պատմիր՝ ինչպես տեղի ունեցավ տեղափոխությունդ։

– «Պարի Նիժնի Նովգորոդ» ինձ հրավիրեց թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Միխայլովիչ Գալակտիոնովը։ Նրա գլխավորությամբ երիտասարդական հավաքականում ես միայն դրական զգացողություններ եմ ունեցել ու հաճույք եմ ստացել համատեղ աշխատանքից։ Դա վերաբերում է թե՛ թիմի մթնոլորտին, թե՛ խաղաոճին, թե՛ մարզումային գործընթացին։ Դրա համար էլ օգտվեցի հրավերից։  «Լևանտեում» հեշտ մրցաշրջան չունեցա․ այնքան շատ խաղ չանցկացրեցի, որքան ուզում էի։ Զգում էի, որ ինքնավստահություն ձեռք բերելու համար ինձ խաղային պրակտիկա է պետք։ Իմ գլխավոր նպատակը հնարավորինս շուտ լավագույն մարզավիճակ ձեռք բերելն ու նոր թիմիս իր առաջադրանքները կատարելու հարցում օգնելն է։

-Ինչո՞վ էիր զբաղվում նախքան «Պարի ՆՆ»-ին միանալդ։

– Մայիսի երկրորդ կեսին մրցաշրջանն ավարտվեց Իսպանիայում։ Հետո Մոսկվայում էի, մարզադահլիճում ու խաղադաշտում մարզվում էի անհատական ծրագրով։ Հիանալի հասկանում եմ, որ տղաներն արդեն ձեռք են բերել մարզումային ու խաղային ռիթմ, ու ամեն ինչ կանեմ, որ հասնեմ նրանց և առաջնության մեկնարկին մոտենամ լավ մարզավիճակում։

-Մեր թիմում խաղացող տղաներից որևէ մեկին ծանո՞թ ես։

-Տիմուր Սուլեյմանովի հետ, որն ինձնից մի տարով մեծ է, հանդիպել ենք դեռ «Լոկոմոտիվի» ակադեմիայում։ Հետո նրա հետ հանդիպեցինք Իսպանիայում կայացած մրցաշարի ժամանակ երիտասարդական հավաքականի կազմում։ Հետո միասին խաղում էինք երիտասարդականում։ Տիմուրի հետ շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեմ։ Իլյա Ագապովին էլ եմ հանդիպել երիտասարդական հավաքականներում։ Մյուս տղաների հետ դեռ պիտի ծանոթանամ։

-Ինչո՞ւ հենց 7 համարն ընտրեցիր։

-Այն ինձ մանկուց էր գրավում։ 7 համարով եմ խաղացել և՛ «Լոկոյում», և՛ հավաքականում։ Բախտս բերեց, որ Նիժնիում զբաղված չէր այդ համարը։

-Առաջնության մեկնարկային խաղը կանցկացնենք Մոսկվայում «Լոկոմոտիվի» հետ։ Քեզ համար դա յուրահատուկ խաղ կլինի՞։

-Այո, այդպես կլինի։ Հենց առաջին տուրում պիտի հանդիպենք իմ մանկության թիմին։ Ուղղակի հիանալի է։ Պատանեկան տարիներից երազել եմ խաղալ չերկիզովյան ստադիոնի մեծ սպորտային արենայում։ Կարելի է ասել, որ երազանքներն իրականանում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում