ՄԻՊ-ը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները ՀՀ-ում» արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։
Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ արտահերթ զեկույցը։
Զեկույցն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելու և բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Կարծիքներ