Լեռնային Ղարաբաղում մոտ 24 200 պայթյունավտանգ առարկա է վնասազերծվել ռուս մաասնագետների կողմից. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանում: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բնակավայրերի մերձակայքում ականազերծման և մաքրման աշխատանքների ընթացքում խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ իրականացնելիս:
«2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 200 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մինչ օրս Արցախ է վերադարձել 52 հազար 351 մարդ:
Կարծիքներ