Մյուլերը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը
Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը վնասվածք է ստացել և արդեն վաղը կլքի թիմի ճամբարը, ինչը նշանակում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 5-ին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղը, գրում է armsport.am-ը։
Այս մասին հայտնել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը.
«Մյուլերը լքում է մեզ: Նա վնասվածք ունի ու չի հասցնի վերականգնվել մինչև առաջիկա խաղերը: Մենք շատ խաղացողներ ունենք, ովքեր կարող են փոխարինել նրան»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն:
Սպասվում է, որ հինգշաբթի Մյուլերը կմիանա Մյունխենի «Բավարիային», որտեղ կշարունակի վերականգնումը:
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում:
Կարծիքներ