Շիրակի մարզպետը Հայկաձորում քննարկել է խմելու ջրի մատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման հետ կապված խնդիրները
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Հայկաձոր բնակավայրում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին և «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկաձոր բնակավայրի խմելու ջրի մմատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմանն առնչվող հարցեր։
Ծրագրի արժեքը 190 մլն դրամ է: Այն իր մեջ ներառում է բնակավայրի ներքին ցանցի, օրվա կարգավորիչ ջրամբարի և խորքային հորի նորոգում: Հիմնանորոգման աշխատանքների իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն առկա են։
Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
Կարծիքներ