Եվրոպայի ամենապատվաստված երկիրը պարետային ժամ է սահմանել

Եվրոպայի ամենապատվաստված երկիրը պարետային ժամ է սահմանել

Նոյեմբերի 18-ից Իռլանդիան նոր կարանտինային սահմանափակումներ կմտցնի դեպքերի աճի պատճառով՝ պարետային ժամ կկիրառվի երկրի բարերի, ռեստորանների և գիշերային ակումբների աշխատանքի համար։ Հաղորդում է Газета-ն՝ հղում անելով CNN-ին։

Ինչպես նաև պատվաստումների վկայականները պարտադիր կդառնան թատրոններ և կինոթատրոններ այցելելիս։

Միաժամանակ նշվում է, որ ռեզիդենտների, այդ թվում՝ դպրոցականների պատվաստումների մակարդակը հասել է 89,1%-ի՝ երկիրն առաջատարն է եվրոպական բոլոր երկրների շարքում պատվաստումների առումով։

Վարչապետ Միշել Մարտինը կոչ արեց կոլեկտիվ գործողություններ իրականացնել՝ Իռլանդիայի տնտեսությունը բաց պահելու համար։ Վարակների թիվը, որպես ամբողջություն, աճում է և ստիպում կառավարություններին նոր սահմանափակումներ կիրառել:

Նաև, ըստ Մարտինի, կառավարությունը նախատեսում է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը առաջարկել 50 և բարձր տարիքի մարդկանց և որոշակի հիվանդություններ ունեցող քաղաքացիներին:

 Եվրոպայում գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում