Լարսում կուտակված է մոտ 350 բեռնատար
Aliq.ge-ն հայտնում է, որ Լարսում՝ ռուսական կողմում, անցակետից մոտ 100 կմ հեռավորության վրա բեռնատարների կուտակումներ կան։ Այս մասին «Ալիք մեդիային» հաղորդեց Լարսում գտնվող բեռնատարների վարորդներից մեկը։
Ըստ բեռնատարի վարորդի՝ իրենք արդեն 13 օր շարունակ նույն տեղում են, և առաջ (դեպի Վրաստան) չեն կարող գալ։
Վարորդը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այսօր արդեն իրենց մոտեցել են հայկական համայնքից, թեև դեռևս հստակ պատասխան չունեն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեցին, որ վրացական կողմի հետ կապված խնդիր չկա և կուտակումների պատճառը մի քանի օր տեղացած առատ ձյունն է։
Դեսպանատան ներկայացուցչի խոսքով, կուտակված է մոտ 350 բեռնատար, և ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ 150 բեռնատար այսօր կհատի սահմանը, իսկ մնացած 200-ը՝ մինչև Ամանոր։
Դեսպանատան ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ Ամանորից հետո անցակետը կաշխատի բնականոն հունով։
Կարծիքներ