Այս տարի բրիտանական տնտեսությունը կարող է կրճատվել ավելի քան 14 տոկոսով

Այս տարի բրիտանական տնտեսությունը կարող է կրճատվել ավելի քան 14 տոկոսով

Բրիտանական տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել ավելի քան 14 տոկոսով, իսկ պետական փոխառությունները կարող են մոտենալ 500 միլիարդ դոլարի, եթե կորոնավիրուսից հասցված վնասը երկարաժամկետ լինի, երեքշաբթի նախազգուշացրել են պետական ​​ֆինանսների վիճակին հետեւող տնտեսագետները, փոխանցում է Reuters-ը:

Բյուջետային պատասխանատվության բյուրոն հայտնել է, որ չափավոր վնաս ենթադրող սցենարի շրջանակներում ՀՆԱ-ն կնվազի 12.4 տոկոսով, իսկ ավելի զգալի վնասի դեպքում՝ 14.3 տոկոսով:

«Լավատեսական սցենարի» դեպքում, որը, ըստ տնտեսագետների, ապրիլին ներկայացված միակ սցենարի թարմացումն է՝ ՀՆԱ-ն կնվազի 10․6 տոկոսով, իսկ պետական փոխառությունները կսահմանափակվեն 263 միլիարդ ֆունտով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում