ԱՄՆ-ն կհյուրընկալի Աշխարհի ակումբային առաջնությունը նոր ընդլայնված ձևաչափով

ՖԻՖԱ-ի խորհուրդն ընտրել է ԱՄՆ-ն՝ ընդունելու աշխարհի ակումբային առաջնությունը, որն առաջին անգամ կանցկացվի նոր ընդլայնված ձևաչափով։ 2025 թվականին նախատեսված մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 32 թիմ։ Գրում է Armsport.am-ը։
Տանտերերի ընտրության գործընթացում հաշվի են առնվել ենթակառուցվածքների և սպասարկման պահանջները, ինչպես նաև մրցաշարի ավելի լայն ռազմավարական նպատակները:
Որոշումն ընդունվել է՝ ելնելով Միացյալ Նահանգների դիրքերից՝ որպես համաշխարհային իրադարձություններում ճանաչված առաջատար, և նաև այն պատճառով, որ այն ՖԻՖԱ-ին թույլ կտա առավելագույնի հասցնել սիներգիան 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ՝ ի շահ և՛ մրցաշարերի, և՛ ֆուտբոլի զարգացման հյուսիսամերիկյան տարածաշրջանում։
«ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կլինի էլիտար պրոֆեսիոնալ տղամարդկանց ակումբային ֆուտբոլի գագաթնակետը, և անհրաժեշտ ենթակառուցվածքով և տեղական մեծ հետաքրքրությամբ Միացյալ Նահանգները իդեալական հյուրընկալող է այս նոր համաշխարհային մրցաշարը մեկնարկելու համար», – ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Կարծիքներ