Արգենտինայի էկոնոմիկայի նախարարը կդառնա նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան կդառնա «Հայրենիքի համար» կառավարամետ դաշինքի նախագահի թեկնածուն։ Այս մասին կոալիցիան հայտնել է ուրբաթ օրը Twitter-ում։
«Մեր նախագահի թեկնածուն կլինի Սերխիո Մասսան, նրա հետ փոխնախագահի թեկնածուն՝ Ագուստին Ռոսին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու պլանների մասին հայտարարել էին դաշինքի երկու այլ ներկայացուցիչներ՝ ներքին գործերի նախարար Էդուարդո դե Պեդրոն և Բրազիլիայում Արգենտինայի դեսպան Դանիել Սկիոլին։ Ինչպես հայտարարել են կոալիցիայում, իրենք հրաժարվել են առաջադրել իրենց թեկնածությունը։ «Հանուն քաղաքական, սոցիալական և ինստիտուցիոնալ պատասխանատվության՝ մեր դաշինքը որոշել է միասնական ցուցակ կազմել»,- նշել են կոալիցիան։
Կարծիքներ