ՀՀ ԲՏԸ տեսչական մարմինը Երևանում մթնոլորտային օդի աղտոտման համար տուգանքներ է կիրառել
Երևանում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ:
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։
«Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։
Կարծիքներ