Ջոկովիչը հաղթեց «Ադրիա տուր»-ի հերթական տուրում

Ջոկովիչը հաղթեց «Ադրիա տուր»-ի հերթական տուրում

Թենիսի «Ադրիա տուր»-ի Բելգրադի մրցաշարի հերթական փուլում սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց իր հայրենակից Պեդյա Կրստինի հետ:

 A ենթախմբի խաղում  Ջոկովիչից երկար ժամանակ չպահանջվեց առավելության հասնելու համար: 46 րոպեում աշխարհի առաջին ռակետը հաղթեց երկու սեթում` 4:3, 4:1 հաշվով:

Սերբ թենիսիստի կազմակերպած մրցաշարին մասնակցում են ATP դասակարգման աղյուսակի մի շարքառաջատարներ: Մասնակիցները բաժանված են երկու ենթախմբի: Առաջին խմբում (Ջոկովիչի խումբ)հանդես են գալու Նովակ Ջոկովիչը, Վիկտոր Տրոիցկինը, Ֆիլիպ Կրաինովիչ և Ալեքսանդր Զվերևը:Երկրորդ խմբում (Տիմի խումբ) կմրցեն Գրիգոր Դիմիտրովը, Դուշան Լայովիչը, Դոմինիկ Տիմը և Դամիր Զումհուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում