Ալբանիա-Լեհաստան խաղը դադարեցվել է տանտերերի երկրպագուների պատճառով

Ալբանիա-Լեհաստան խաղը դադարեցվել է տանտերերի երկրպագուների պատճառով

ԱԱ-2022-ի որակավորման փուլի Ալբանիա-Լեհաստան խաղը մոտ 20 րոպեով դադարեցվել էր տրիբունայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Լեհերի հարձակվող Կարոլ Շվիդերսկին բացեց հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին։

Լեհաստանի հավաքականի խաղացողները տոնում էին գոլը եզրային դրոշակի մոտ, երբ տանտերերի երկրպագուները սկսեցին նրանց վրա շշեր նետել։

Գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը դադարեցրեց խաղը։ Երկու թիմերն էլ ուղևորվեցին հանդերձարաններ։ 20 րոպե անց ֆուտբոլիստները վերադարձան դաշտ ու խաղը շարունակվեց։

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց Լեհաստանի նվազագույն հաշվով հաղթանակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում