Սրտաբանը նշել է, թե COVID-19-ը ինչ հետեւանքներ կարող է թողնել սրտի վրա
Կորոնավիրուսը գրոհում Է ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ նա կարող Է վնասել սրտամկանը, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նախազգուշացրել Է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան բժիշկ Զաուրբեկ Շուգուշեւը:
Այն հիվանդի վիճակը, որի սիրտը տուժել Է COVID-19-ից, նման Է տարածուն ինֆարկտ տարած մարդու վիճակին, ասել Է բժիշկը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող Է «ուղղակիորեն վնասող ազդեցություն» ունենալ սրտամկանի վրա:
Ընդ որում, ինֆեկցիայի ծանր հետեւանքները հաճախ ի հայտ են գալիս արդեն հետքովիդային սինդրոմի ժամանակ:
«Հետքովիդային սինդրոմի դրսեւորումներից մեկն այն Է, երբ մարդկանց մոտ սրտի անբավարարություն Է առաջանում միակարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու հետեւանքով: Այդ դեպքում հիվանդը գտնվում Է այն նույն վիճակում, ինչ տարածուն ինֆարկտից հետո»,-նշել Է Շուգուշեւը:
Նման հիվանդների համար կանխատեսումը ողբերգական Է, նրանց կյանքի տեւողությունը կազմում Է ընդամենը հինգ տարի, կարծում Է սրտաբանը:
«Ցավոք, նման հիվանդների կյանքի միջին տեւողությունն ընդամենը հինգ տարի Է: Սրտի անբավարարությունը, ըստ կանխատեսման, կապում են մոտավորապես թոքերի քաղցկեղի հետ, այսինքն այդ ախտորոշումներով մարդիկ կյանքի նույն տեւողությունն ունեն ախտանշանների ի հայտ գալուց մինչեւ մահը»,-պարզաբանել Է նա: Ո՛չ ռուսաստանցի, ո՛չ արտասահմանցի գիտնականներն առայժմ չեն պարզել, թե որ գործոններն են սրտի անբավարարության հանգեցնում հետքովիդային սինդրոմի դեպքում: Համենայն դեպս, ռիսկի աստիճանը կախված չԷ հիվանդի տարիքից, ճշտել Է բժիշկը:
«Առայժմ մենք չենք կարող ասել, թե ինչու Է վնասվում սրտամկանը COVID-19-ից հետո: Մենք հսկում ենք ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց հիվանդներին, որոնց սրտամկանը վնասվել Է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. որեւԷ շտկում հայտնաբերել չենք կարող ո՛չ մենք, ո՛չ աշխարհում»,-հավելել Է Զաուրբեկ Շուգուշեւը ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
Սիրտանոթային համակարգը կարելի Է կորոնավիրուսով ախտահարվելուց պաշտպանել պատվաստման օգնությամբ: Ներարկումը կօգնի թեթեւ տանել վարակը, հիշեցրել Է բժիշկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ