«Փյունիկ»-ի վերջին ձեռքբերումը կիսապաշտպան է

Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ» -ը տրանսֆերային պատուհանի վերջին ձեռքբերումն է կատարել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն։
Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:
Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «ՊորտլենդԹիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից:
Ռենսո Սամբրանոն հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում:
Սամբրանոն այս օրերին գտնվում էր Վենեսուելայի ազգային հավաքականի տրամադրության տակ, սակայն թեթևակի վնասվածքի պատճառով դուրս է մնացել ընդհանուր հայտացուցակից և«Փյունիկին» է միացել ազգային հավաքականի ճամբարից։
Կարծիքներ