Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
Ermenihaber-ի փոխանցմամբ, գրառման մեջ Չավուշօղլուն նշել է.
«Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին -խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։
Ճիշտ է։
Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ #1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։
Կարծիքներ