Արարատ Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 14-ին ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային՝ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Օլեքսանդր Սենչենկոյի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին», ասված է նամակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 20:40-ի սահմաններում, Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել Ուկրաինայի քաղաքացի, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդական ու գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն:

ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում