Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 3 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 963 դեպք, վարակվածներից  841-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3903 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 202 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 11 956 877 է, մահացել է 546 765 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում