Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն. Կոստանյան
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։
«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»,–գրել է Կոստանյանը։
Կարծիքներ