Չինաստանի արևմուտքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի արևմուտքում գտնվող լեռնային Ցինհայ նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ցանցը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլմուդ քաղաքից 78 կմ հյուսիս-արևելք, որը գտնվում է ծովի մակարդակից 2,8 հազար մետր բարձրության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ այս ժամին չեն հաղորդվել։
Կարծիքներ