Իրանցի բանակցողը գոհ է հինգ միջնորդների հետ Վիեննայում խորհրդակցության ընթացքից
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերահաստատման շուրջ բանակցություններն առաջ են ընթանում ճիշտ ուղով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանին։
«Խորհրդակցության մասնակիցների միջև տարաձայնությունները նվազեցին՝ համեմատած նախորդ յոթերորդ փուլի հետ, ինչը հանգեցրեց քննարկումների ավելի սահուն գործընթացի», - նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Բաղերի Կանին նշել է, որ բանակցությունները կենտրոնացած են հակաիրանական անօրինական պատժամիջոցների վերացման վրա։
«Բոլոր կողմերը գերակա նշանակություն են տալիս այս հարցին, քննարկվում են նաև բանկային և ֆինանսական սահմանափակումները»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն ասել էր, որ իրանական պատվիրակությունը մեկնել է Վիեննա՝ ռացիոնալ համաձայնության գալու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թեհրանը պահանջում է առաջնահերթության կարգով դիտարկել պատժամիջոցների վերացման մեխանիզմի հարցը եւ երաշխավորել, որ ԱՄՆ-ն այլեւս չի խախտի ձեռք բերված պայմանավորվածությունը։
Կարծիքներ