Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին 34-ամյա հարձակվողը հայտնել է Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Վերջապես իմ թեստի պատասխանը բացասական է: Չեմ համբերում, թե երբ եմ վերսկսելու մարզումներս: 

Ցանկանում եմ օգնել թիմիս և հաղթանակներ տանել: Առա՜ջ «Ռոմա»»,- գրել է Ջեկոն:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում