Ուկրաինան հետախուզում է հայտարարել երգիչ Գրիգորի Լեպսի նկատմամբ

 Ուկրաինան հետախուզում է հայտարարել երգիչ Գրիգորի Լեպսի նկատմամբ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Տերնոպոլի մարզում հետախուզում է հայտարարել երգիչ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսի նկատմամբ․ այս մասին հայտնում Ուկրաինայի ՆԳՆ-ն։

Երգիչը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-2 հոդվածի 3-րդ մասով՝ Ուկրաինայի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների ֆինանսավորումը։ Հոդվածի առավելագույն պատիժը ութ տարի է։ Լեպսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում