Ֆուտբոլիստն ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել գոլ խփելուց հետո
«Պալերմո»-ի հարձակվող Ջուզեպե Ֆելլան ինքնատիպ կերպով է տոնել իտալական C սերիայի շրջանակում «Պոտենցա» թիմին խփած գոլը: Այս մասին գրում է «Корреспондент»-ը։
Գոլ խփելով մրցակցի դարպասին՝ ֆուտբոլիստը վազել է տրիբունաների մոտ և առաջարկություն արել իր ընկերուհուն, որը մարզադաշտում էր գտնվում:
Դրա համար ֆուտբոլիստն օգտվել է նախապես պատրաստված մարզաշապիկից, որում պատկերված տղան առաջարկություն է անում աղջկան: Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Մարիսան, գնահատել է մարզիկի քայլն ու դրական պատասխան տվել:
Իտալական աղբյուրի համաձայն՝ զույգն արդեն երկար տարիներ միասին է ապրում: Նրանք նաև համատեղ երեխա ունեն:
Կարծիքներ