Անհայտ կորած կինը 45 տարի անց վերադարձել է ընտանիք
Վերմոնտի քառասունյոթամյա բնակչուհի Դենիս Մըքքարթին վերամիավորվել է իր կենսաբանական ընտանիքի հետ Կորեայի Հանրապետությունում` հարազատներին կորցնելուց 45 տարի անց: Այս մասին հայտնում է WCAX-ը։
Մըքքարթին ամբողջ կյանքում մտածում էր, որ իրեն լքել են մանկուց, բայց պարզվում է, որ նա իրականում մոլորվել է բանուկ ու մարդաշատ փողոցային շուկայում, և այդ ժամանակից ի վեր նրա կենսաբանական ընտանիքը փնտրում է իրեն։ Այնուհետև աղջիկը հայտնվել է մանկատանը, որտեղից էլ նրան որդեգրել է Վերմոնտից մի ընտանիք։
Անցյալ տարի նա կարողացել է վերականգնել կապն իր ընտանիքի հետ ԴՆԹ թեստի միջոցով, իսկ հետո սեպտեմբերին եկել է Կորեա, որտեղ հանդիպել է մոր, քրոջ և եղբոր հետ:
Կայքի տեղեկություններով՝ նրանք այցելել են նաև հենց այն շուկան, որտեղ ժամանակին մոլորվել էր Դենիսը։
«Իրոք, խորհրդանշական էր, երբ ես, երկվորյակ քույրս և մայրիկիս իրար ձեռք բռնեցինք, քանի որ հենց այստեղ էինք մոլորվել, և ես զգացի, որ դա իմ մայրիկին որոշակի հանգստություն պարգևեց», - ասել է նա:
Կարծիքներ