Ջրականի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ջրականի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել  և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճկաների պետական ծառայությունից։


Նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:


Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում