Թունավորման գործով մեղադրյալի վիճակը կտրուկ վատացել է, նա սթրեսային վիճակում է(տեսանյութ)
Արմավիր քաղաքում ալկոհոլից թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է:
Գիշերը, 50-ամյա տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Աշոտ Հովսեփյանը ցուցմունք է տվել, պատմել` թե ումից է գնել սպիրտը, այդ անձը նույնպես ցուցմունք է տվել, ասել որ ինքն էլ մեկ այլ մարդուց է գնել , քանի որ գործը նախաքննության փուլում է, այլ մանրամասներ հայտնի չեն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ