Անհետացած համարվող կենդանին վերադարձվում է բնություն․ ֆոտո

Անհետացած համարվող կենդանին վերադարձվում է բնություն․ ֆոտո

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ից։

Նշենք, որ այս հոկտեմբերը կենտրոնում նշանավորվեց անչափ կարևոր իրադարձությամբ՝ բնություն բաց թողնվեց եղջերուների առաջին խմբաքանակը՝ 3 առանձնյակ։

Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր: Առաջիկա տարիներին նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի ազատ արձակում բնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում