Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը:
5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:
Չեմպիոններ են հռչակվել նաև Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:
Հայաստանի լողի առաջնությանը 124 մարզիկ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Էջմիածնից ու Մասիսից:
Տղամարդիկ և կանայք հանդես են եկել տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և մրցատարածություններում:
Կարծիքներ