Թուրքիան գրեթե 10 միլիարդ դոլար կներդնի Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման և փոխադրման համար
Թուրքիան գրեթե տասը միլիարդ դոլար կներդնի Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման և փոխադրման համար: Այս մասին հաղորդել է Sabah թերթը։
«Վերջին նորությունների համաձայն՝ Սև ծովում գազի արդյունահանման գերխթան կա։ Թուրքիայի ազգային հետախուզական նավատորմի կողմից հայտնաբերված 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազը հասանելի կլինի հանրությանը 2023 թվականին։ Այսօր Թուրքիան ընդլայնում է հորատման իր նավատորմը։ Մինչ տարածքի հետախուզումը շարունակվում է, ջանքեր են գործադրվում, որպեսզի քաղաքացիներին հասանելի լինի 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»,- գրում է թերթը։
Հրատարակության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրամանագրով Զոնգուլդակ Սաքարյա բնական գազի հանքավայրը ներառվել է նախագծի պետական աջակցության շրջանակում։
«145 միլիարդ լիրա (գրեթե 10 միլիարդ դոլար) չափով ներդրումները կուղղվեն Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազի արդյունահանմանն ու օգտագործմանը»,- հաղորդել է թերթը:
Կարծիքներ