Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի
Ապրիլի 10-12-ը Ֆիլիպիններին պատուհասած «Ագաթոն» (Մեգի) արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի, աղետի հետևանքով տուժել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է Ռիսկերի նվազեցման և աղետների կառավարման ազգային խորհուրդը։
Խորհուրդն ավելի վաղ հաղորդել էր 175 զոհի մասին:
Տարերային աղետը ստիպել է ավելի քան 175,000 մարդու լքել իրենց տները: Հոսանքազրկվել է 76 բնակավայր։
Կարծիքներ