Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora և  Opel Astra մակնիշի  ավտոմեքենաները. կան վիրավորներ

Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora և  Opel Astra մակնիշի  ավտոմեքենաները. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora ու  Opel Astra մակնիշի  ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

 Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները, ոստիկանության  պարեկները և քաղաքացիները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել: 

Բժիշկները, մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում  բուժօգնությունն են ցուցաբերել: Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում  Երևանի գնդի պարեկները: