Գասպար Տերտերյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի ըմբիշին. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Գասպար Տերտերյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի ըմբիշին. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հաջող է մեկնարկել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը:

Նա որակավորման փուլի գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:

Գոտեմարտը տևել է 1 րոպե: Այսպիսով Գասպարը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ղազախ Յուսուֆ Աշրապովի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում