ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումներին

ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումներին

 ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը  հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում