Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 15 038 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 15 038-ով՝ մինչեւ 4 027 748: Փետրվարի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է ավելի քան 0,37 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 410 639 մարդ:
Կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 21 961-ով՝ մինչեւ 3 538 422: Երրորդ օրն Է բուժվածների թիվը գերազանցում Է վարակման հայտնաբերված դեպքերի քանակին: Շտաբի տվյալներով՝ երկրում ապաքինվածների բաժինն ավելացել Է հիվանդացածների ընդհանուր թվի՝ մինչեւ 87,9 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 553-ով՝ նախորդ օրվա 536-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել Է 78 687 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 1,95 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մեկ օրում շտաբը Մոսկվայում արձանագրել Է 61 մահ նոր հիվանդության պատճառով:
Համավարկի սկզբից ի վեր մահացածների թիվն աճել Է մինչեւ 14 160: Նաեւ մեկ օրում Մոսկվայում ապաքինումից հետո դուրս Է գրվել 3 558 հիվանդ: Ամբողջ ընթացքում ապաքինվել Է 861 916 մարդ:
Ներկաումս մայրաքաղաքում հիվանդ Է 74 441 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ