Նպատակս մեկն է` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռազմիկ Պապիկյանի համար այս տարվա առաջնահերթություններից է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցությունը:
Պապիկյանը շեշտեց, որ այժմ լավ մարզավիճակում է և սկսել է նախապատրաստվել այս ամիս կայանալիք միջազգային մրցաշարին: «Մարզումները չենք դադարեցրել նաև կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումների ժամանակ: Մարզվում էինք մաքուր օդին և օգտագործում ամեն հնարավոր առիթ մեր մարզասրահներում մարզվելու համար: Հիմա լավ մարզավիճակում եմ»,-ասաց նա:
Պապիկյանն այն մարզիկներից էր, ով նախօրեին ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով արժանացավ սպորտի վարպետի կոչմանը:
«Նպատակս մեկն է` ուզում եմ լավ մասնակցություն ունենալ Եվրոպայի և աշխարհի այս տարվա առաջնություններում»,-շեշտեց նա:
Ռազմիկ Պապիկյանն հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական քաշ չէ: Ազատ ոճային ըմբիշն առաջին միջազգային ելույթը եղել է 2016 թվականին Ստոկհոլմում կայացած Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը դարձել է արծաթե մեդալակիր: Նա աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ մրցանակակիր է:
Կարծիքներ