6 տարեկան երեխու խանդավառությմաբ եմ սպասել էս պահին. Արտյոմ Առաքելյան
Րոպեներ առաջ ստացա ռուսական Моторика ընկերության Indy միոպրոթեզները, 6 տարեկան երեխու խանդավառությմաբ եմ սպասել էս պահին, ինձ զգում եմ առաջին անգամ սկոռուստանի հեծանիվ ունեցող պատանյակ։
Ուրախ եմ ու շնորհակալ։
Շնորհակալ եմ որովհետև օրինակ՝մեր քաղաքում կան Papanyan Zaruhi պես անշահախնդիր,աջակցող ու բարի գործեր անելու ամեն առիթ օգտագործող ու ջանք չխնայող մարդիկ։Զարուհի ջան շնորհակալ եմ ինձ ներգրավելու ու ծրագրի մաս դարձնելու համար։Շնորհակալ եմ Моторика ընկերության ողջ թիմին իրենց պրոֆեսիոնալիզմի,պատասխանատվության ու սեղմ ժամկետներում կատարված պատշաճ ու ավարտուն աշխատանքի համար։
Շնորհակալ եմ մեր Կամար Պրոթեզավորման Կենտրոն-ին պրոթեզների տեղադրման ինստրումենտալ օժանդակության համար,իմ հարազատ,բազմափորձ ու բազմաչարչար Artak Mkrtchyan եմ շնորհակալ ու Hayk Vardanyan-ին։
Պրոթեզների ֆինանսավորումը հոգացել է ռուսական Клуб Добряков բարեգործական ֆոնդը,ջերմագին բարևներ ու մեծ մեծ մերսիներ Երևանից մարդիկ ջան։
Իսկ ի՞նչ պրոթեզներ են սրանք՝
Ձեռքի ու մատների ֆունկցիոնալության առումով էս պրոթեզները նույնական են Հայաստանում պետպատվերով տրամադրվող ու իմ ունեցած «Миотея » պրոթեզների հետ,միաշարժ գործողությամբ պրոթեզ է,բազմաշարժ չէ այսինքն ստատիկ ու փակ վիճակում բութ մատը հպված է ցուցամատին ու միջնեմատին,զգայական ցուցիչների (сенсорный дадчик ) գործարկմամբ նշյալ մատները իրարից հեռանում/մոտիկանում են,կատարելով բռնելու և բաց թողնելու գործողություն։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Շատ ավելի կատարելագործված ու ժամանակակից մոդել է,ավելի թեթև է,պատրաստված է առավել որակյալ հումքով,նաև բջջային հավելվածով կարելի է տարբեր կարգավորումներ տալ,օրինակ՝ մկաններից զգայական ցուցիչներին (сенсорный дадчик) տրվող ազդակի ինտենսիվություն և այլն․․․
Արտաքին դիզայնի,գունային գամմայի նոր տեսք,նոր շունչ ու ստեղ մի հատ խորը շունչ։Դեռ ուսումնասիրում եմ։Լավն են,շատ լավն են։
Հ․Գ․Հա,չմոռանամ ասել՝իմ պրոթեզների հարցը հեռու է «փակված» լինելուց։
Ու ընդհանրապես քանի ես կամ իմ պրոթեզների հարցը չի փակվելու։
Եվ վերջում հիշեք՝ պրոթեզները երբեք շատ չեն լինում,տալիս են՝վերցրու,չեն տալիս վերցրու ու փախի։
Դեռ կհանդիպենք։
Կարծիքներ