Մանուել Նոյերը՝ 2020թ․ Գերմանիայի լավագույն խաղացող
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել է 2020թ․ Գերմանիայի լավագույն խաղացող, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
«34-ամյա Նոյերը «Բավարիայի» հետ անցած մրցաշրջանում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները, 5-րդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն դարպասապահ։ Ազգային հավաքականի երկրպագուները նույնպես քվեարկել են Նոյերի օգտին (57,8 տոկոս)՝ ճանաչելով անցած տարվա լավագույն խաղացողը Գերմանիայում։ Երկրորդ տեղում է Սերժ Գնաբրին՝ 15 տոկոս, Մատիաս Գինտերը երրորդն է՝ 9,3 տոկոս»,- նշվում է Միության կայքում։
Հիշեցնենք, որ «Բավարիան» անցած մրցաշրջանում դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։
Կարծիքներ