Ո՞ր ոչ ակնհայտ նշանները կարող են վկայել կաթվածի մասին
Կաթվածի գլխավոր ախտանիշներ են համարվում կրծքավանդակում սուր սավը կամ ճնշումը, սակայն կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կարող են վկայել սրտի կաթվածի մասին:
Ինչպես հայտնում է Express-ը, Լանքաստերի համալսարանից պրոֆեսոր Ադամ Թեհլորը պնդում է, որ պետք է մտահոգի ատամնափառը: Դրա վրա ակտիվորեն զարգանում են «վատ» բակտերիաներ, որոնք կարող են հայտնվել արյան հոսքի մեջ, անոթների բորբոքում առաջացնել եւ կաթվածի պատճառ դառնալ:
Մասնագետը նաեւ պնդում է, որ պետք է զգաստացնի նաեւ բերանում թթու համը:
Բացի այդ, կաթվածի նշան կարող է լինել ծնոտի ցավը, որը շատերը նկարագրում են որպես սուր ատամնացավ: Այդ բոլոր ախտանիշների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի:
Կարծիքներ