Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Նիդերլանդների ԱԳՆ-ի հայտարարությունը
Նիդերլանդների ԱԳՆ-ն «Թվիթեր»-ի միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և Ադրբեջանին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
Գրառման մեջ ասված է․
«Նիդերլանդները ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Հայաստանին և Ադրբեջանին՝կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները»,- նշել է Նիդերլանդների ԱԳՆ-ն։
Կարծիքներ