Պակիստանում չորս մարդ է զոհվել ոստիկանության հետ ընդհարումների հետեւանով
Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ Է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:
Ինչպես ապրիլի 14-ին հաղորդել Է Dawn թերթը, նրա կալանավորումը հարուցել Է բողոքի զանգվածային ելույթներ, որոնք անցյալ շավաթվա վերջից շարունակվում են Լահորում, Իսլամաբադում, Գուջրանվալում, Փեշավարում եւ Պակիստանի այլ խոշորագույն քաղաքներում, որտեղ դրանք հանգեցրել են ոստիկանության հետ TLP-ի կողմնակիցների բախումների:
Բողոքավորները քարեր են նետել եւ բազմիցս հրազենով կրակ բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ռիզվիի կողմնակիցներն արգելափակել են խճուղային ճանապարհները եւ քաղաքային կենտրոնական մայրուղիները, կազմակերպել են նստացույցեր եւ փորձել խանգարել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ոստիկանության տվյալներով՝ Փենջաբի հյուսիս - արեւելյան նահանգում ընդհարումների ժամանակ վիրավորվել Է 300 ոստիկան, սպանվել Է իրավակարգի ուժերի մեկ աշխատակից: Ռիզվին եւ նրա կազմակերպությունը 2020 թվականի նոյեմբերին Պակիստանի կառավարությունից պահանջել են արտաքսել Ֆրանսիայի դեսպանին եւ խզել առեւտրական կապերն այդ երկրի հետ՝ Փարիզի Charlie Hebdo հրատարակությունում Մուհամեդ մարգարեի սրբապիղծ ծաղրանկարների հրապարակման համար եւ ֆրանսիացի դպրոցի ուսուցիչ Սամյուել Պատիի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որն այդ ծաղրանկարները դասարանում ցուցադրել Է աշակերտներին եւ ավելի ուշ սպանվել դրա համար:
Ի պատասխան Ռիզվիի դեմարշի իշխանություններն ապրիլին խոստացել են նրա պահանջները քննարկել Պակիստանի խորհրդարանում, բայց չեն կատարել իրենց խոստումը: Դրանից հետո TLP-ի առաջնորդն իր կողմնակիցներին կոչ Է արել դուրս գալու բողոքի ակցիաների եւ ոստիկանության կողմից ձերբակալվել Է անկարգություններ սադրելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ