ԵՄ առաքելությունը կնպաստի անվտանգությանը. Բորել
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։
Այս մասին «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:
«ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», - գրել է նա։
Կարծիքներ