Շվեդիայի վարչապետը ողջունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսումը

Շվեդիայի վարչապետը ողջունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսումը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ Անկարան պատրաստ է վերսկսել բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ վավերացնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Քրիստերսոնը հայտարարել է փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ երեք երկրների միջև հանդիպման ամսաթվեր դեռ չկան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել բանակցությունները վերոնշյալ հարցի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում