Հայաստանի լողի առաջնության չեմպիոնների շարքում լավագույնները երկուսն են
Հայաստանի լողի առաջնությունում լավագույն արդյունք գրանցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու մասնակից:
Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, 5-ական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:
Չեմպիոնական արդյունքով առանձնացել են նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:
Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ-մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել (տղամարդիկ և կանայք) տարբեր լողաոճերի 16 մրցաձևում և տարածությունում:
Կարծիքներ