«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ռոմային»։

Հաշիվը բացվեց 13-րդ րոպեին, տանտերերին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսում «Յուվենտուսը» կրկնապատկեց առավելությունը։ 69-րդ րոպեին Իբանյեսը գրավեց սեփական դարպասը։ «Յուվենտուսը» հաղթեց 2-0 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում