Ռումինիայում նորածին երեխան խեղդվել է Մկրտության արարողության ժամանակ
Ռումինիայում մկրտության արարողության ժամանակ նորածին երեխան մահացել է՝ գրում է Daily Star-ը: Երեխան մահացել է այն բանից հետո, երբ քահանան երեք անգամ սուզել է նրան ջրի մեջ: Բժիշկներն ախտորոշել են սրտի կանգ: Իսկ ավելի ուշ՝ դիահերձման ժամանակ, մեկուկես ամսական երեխայի թոքերում ջուր են հայտնաբերել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Քահանային մեղադրանք է առաջադրվել մարդասպանություն կատարելու մեջ: Գործը քննադատության բուռն ալիք է բարձրացրել: Ստորագրահավաք է սկսվել մկրտության ծեսը փոխելու խնդրագրով: Առաջարկվում է ջրի մեջ ընկղմումը փոխարինել ցնցուղով: Այնուամենայնիվ, Ռումինիայի Ուղղափառ եկեղեցին մերժում է բոլոր առաջարկները: Արքեպիսկոպոս Թեոդոսիոսը հայտարարել է, որ արարողությունը կշարունակվի. նա նշել է, որ սուզվելու ընթացքում քահանան պետք է ձեռքը պահի երեխայի քթին՝ համոզվելու համար, որ երեխան ջուր չի շնչում:
Կարծիքներ