Զորամասերում անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր
N զորամիավորման զորամասերում ապրիլի 7-ին անցկացվել են կանանց խորհուրդների նիստեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստերի ընթացքում քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածության և կին զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Կարևորվել է զինծառայող կանանց առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը։
Կարծիքներ