Տոների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը նոր համակարգիչներ է նվիրել Գավառի մանկատանը
Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի մանկատուն, ծանոթացել պայմաններին և երեխաների համար ստեղծված հնարավորություններին, ինչի արդյունքում էլ պարզ է դարձել, որ մանկատունը ունի համակարգիչների կարիք՝ սաներին անհրաժեշտ կրթություն տալու համար։
Մարզպետարանը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ին մարզպետը հերթական անգամ այցելել է մանկատան երեխաներին, նրանց հետ զրուցել է ամանորյա ծրագրերի ու միջոցառումների մասին և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանի կողմից մանկատանը նվիրել է երեք համակարգիչ:
Կարեն Սարգսյանը տեղում տնօրինության հետ զրուցել է նաև մանկատան ջեռուցման համակարգի բարելավման մասին, նշելով, որ առաջիկայում, քայլեր կձեռնարկվեն, խնդրի կարգավորման ուղղությամբ:
Կարծիքներ